IFC-ն ռեկորդային 80 մլն դոլար է ներդրել Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման համար25 հուլիսի 2012 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն օժանդակել է Հայաստանում մասնավոր սեկտորի զարգացմանն ներդնելով ռեկորդային 80 մլն ԱՄՆ դոլար նախորդ ֆինանսական տարվա ընթացքում, միաժամանակ տրամադրելով խորհրդատվական ծառայություններ տեղական ընկերություններին մի շարք ոլորտներում` ներառյալ էներգաարդյունավետության և սննդի անվտանգության ոլորտները, ասվում է IFC-ի մամլո հաղորդագրության մեջ: IFC-ն ներդրումներ է կատարել 6 ծրագրում, որոնք օգնել են տեղական բանկերին ընդլայնել վարկավորումը փոքր ձեռնարկությունների և գյուղատնտեսական ընկերությունների համար, որոնք հանդիսանում են տնտեսության շարժիչ ուժը: IFC-ի կողմից իրականացվող այլ ծրագրերը կենտրոնացել են աշխատատեղերի ստեղծման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի, ինչպես նաև տեղական ընկերությունների մուտքը միջազգային շուկաներ օժանդակելու հարցերին: «Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք ավելացրել ենք Հայաստանին տրամադրվող օժանդակությունը` գլոբալ տնտեսական ճգնաժամի հետևանքները թեթևացնելու նպատակով»,- ասել է Թոմաս Լյուբեքը՝ IFC Հարավային Կովկասի տարածաշրջանի տնօրենը: «Մենք կշարունակենք օժանդակել փոքր և միջին ձեռնարկություններին` խթանելով էներգախնայողությունը և օգնելով բանկերին լուծել եվրոպական ֆինանսական շուկաների վրա տնտեսական անորոշության ազդեցության խնդիրը»: IFC-ի 2012 ֆինանսական տարվա Հայաստանյան գործունեության հիմնական արդյունքները հունիսի 30-ի դրությամբ. • IFC-ն տրամադրել է 30 մլն. ԱՄՆ դոլարի ֆինանսավորում ACBA-Credit Agricole բանկին՝ ագրոբիզնեսին և միկրոֆինանսավորմանը օժանդակելու համար գյուղականտարածքներում, ընդլայնելով ֆինանսների հասանելիությունը և ավելացնելով աշխատատեղերը: • IFC-ի ֆինանսավորումն օգնել է Հայաստան Byblos բանկին բարձրացնել բնակարանային շինարարության ֆինանսավորման հասանելիությունը, և օժանդակում էՀայաստանի էներգախնայողությանն ուղղված առաջին վարկավորման փաթեթներին, որոնք առաջարկվել են տեղական բանկի կողմից` օգնելով խնայել էներգիան ևնվազեցնել ջերմոցային գազի արտանետումները: • IFC-ի 15 միլիոն դոլար կազմող ֆինանսավորումը HSBC Armenia բանկին, այդ թվում մոտ 4 միլիոն ԱՄՆ դոլար IFC-Կանադայի Կլիմայի փոփոխության ծրագրից, օգնում էբանկին օժանդակել կայուն էներգետիկան և տրամադրել փոխառություններ փոքր ու միջին ձեռնարկություններին, որոնք հետաքրքրված են ներդրումներ անելէներգախնայող տեխնոլոգիաների մեջ, նպաստելով ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը: • IFC-ն տրամադրում է նաև խորհրդատվական օժանդակություն գործընկեր-բանկերին՝ վերականգնվող էներգիայի և էներգախնայողության ֆինանսական գործիքներնախագծելու համար Հայաստանի Կայուն էներգիայի ֆինանսավորման ծրագրի միջոցով, քաջալերելով նաև բանկերին ընդունել բնապահպանական և սոցիալականմիջազգային ստանդարտները և նպաստել ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը: • Տեղական բանկերին IFC-ի տրամադրել է մոտ 30 մլն. ԱՄՆ դոլարի ֆինանսական երաշխիքներ առևտրի ոլորտում, օժանդակելով տեղական ընկերությունների արտաքինառևտրին առնչվող գործարքներին: • IFC-ն շարունակել է օժանդակել Լիդիան Ինտեռնեյշնըլ/Lydian International/` ոսկու հանքաարդյունաբերական ընկերությանը, ուղղված աշխատատեղերի ստեղծմանը ևնպաստելու Հայաստանի տնտեսական աճին: • IFC-ն Հայաստանի Ներդրումային միջավայրի բարեփոխումների ծրագրով աջակցում է կառավարությանը բարեփոխել տեսչական ստուգումների համակարգը, օգնելգործարարներին խնայել ժամանակն ու միջոցները, միևնույն ժամանակ ավելի արդյունավետ դարձնելով տեսչական ստուգումների համակարգը: • IFC-ն մեկնարկել է Հայաստանի Սննդի անվտանգության բարելավման ծրագիրը՝ աջակցելու Հայաստանի սննդամթերք արտադրող ընկերություններ մուտքը նոր շուկաներ,բարձրացնելու սննդի անվտանգության խնդիրների վերաբերյալ իրազեկության մակարդակը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |