Ռուսաստանի ՌԾՆ-ն չի բացառում Տարտուսի ռազմակայանի տարհանման հնարավորությունը` հարձակման դեպքում

Ռուսաստանի ՌԾՆ-ն չի բացառում Տարտուսի ռազմակայանի տարհանման հնարավորությունը` հարձակման դեպքում

PanARMENIAN.Net - ՌԴ զինծառայողները կարող են տարհանվել սիրիական Տարտուս նյութատեխնիկական ապահովման կայանից` դրա վրա հարձակման դեպքում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ՌԾՆ գլխավոր հրամանատար, փոխծովակալ Վիկտոր Չիրկովը:

Չիրկովն ընդգծել է, որ դրա համար պետք է համապատասխան որոշում կայացվի ՌԴ գերագույն հրամանատարի և քաղաքական ղեկավարության կողմից:

Սիրիայում հակամարտությունը շարունակվում է արդեն 1 տարուց ավելի: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այս ընթացքում երկրու զոհերի թիվը գերազանցում է 16 հազարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---