Եգիպտական դատախազությունը օգոստոսի 1-ին կբողոքարկի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի գործի վերաբերյալ վճիռը

Եգիպտական դատախազությունը օգոստոսի 1-ին կբողոքարկի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի գործի վերաբերյալ վճիռը

PanARMENIAN.Net - Եգիպտոսի դատախազությունն առաջիկա չորեքշաբթի կբողոքարկի երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի գործի վերաբերյալ դատարանի որոշումը, հաղորդել է դատախազության ներկայացուցիչ, արդարադատության նախարարի խորհրդական Մուսթաֆա Սուլեյմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Դատախազության ներկայացուցիչը ընդգծել է, որ փաստաթուղթը, որը կուղարկվի դատարան, նախապատրաստվել է ամենայն մանրամասնությամբ, այնտեղ հաշվի են առնված բողոքարկման բոլոր օրինական հիմքերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---