Շախմատի Մ-20 տարեկանների ԱԱ ելույթ կունենան 4 հայ շախմատիստներ

Շախմատի Մ-20 տարեկանների ԱԱ ելույթ կունենան 4 հայ շախմատիստներ

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, միջազգային վարպետներ Կարեն Գրիգորյանը, Վահե Բաղդասարյանը, ինչպես նաև Շուշաննա Սարգսյանը օգոստոսի 2- 15-ը կմասնակցեն Աթենքի աշխարհի մինչև 20 տարեկանների շախմատի առաջնությանը:

Առաջնությունը կավարտվի օգոստոսի 15-ին:

Գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը եւ Սերգեյ Մովսիսյանը Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող օփենում ինը տուրից հետո ունեն 6,5-ական միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ տեղերը: Նրանք միայն կես միավորով են հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Ռոմեն Էդուարից (Ֆրանսիա):

Իսկ ահա գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը Հունաստանի Կավալա քաղաքում կայացած օփենում 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց աղյուսակի 9-րդ հորիզոնականը:

7,5 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Աբհիջիթ Գուպտան (Հնդկաստան), տեղեկացնում է armchess.am:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---