YouTubе-ի հատուկ պորտալում կարելի է տեղադրել լրագրողական տեսանյութեր

YouTubе-ի հատուկ պորտալում կարելի է տեղադրել լրագրողական տեսանյութեր

PanARMENIAN.Net - YouTube գործի է դրել հատուկ The I Files պորտալը` նախատեսված լրագրողական տեսանյութերի համար: Այս մասին հաղորդվում է YouTube-ի պաշտոնական բլոգում, հաղորդում է Lenta.ru-ն:

Վերջերս YouTube-ում սկսեկլ է հայտնվել տեսանյութերի մեծ քանակություն, որոնք նկարահանվել են ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական լրագրողների կողմից, նշվում է բլոգում:

The I Files-ը ստեղծվել է նրա համար, որպեսզի տեսահոլովակների ահռելի քանակությունից ընտրվի միայն ամենահետաքրքիրը: Այժմ The I Files-ում ներբեռնված է արդեն մի քանի տեսահոլովակ, որոնք տրամադրվել են գործընկեր-կազմակերպությունների կողմից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---