AIBA-ն մերժել է Բելառուսի բողոքը Սերգեյ Կորնեևի և Թեյմուր Մամեդովի միջև քառորդ եզրափակչի արդյունքի վերաբերյալ

AIBA-ն մերժել է Բելառուսի բողոքը Սերգեյ Կորնեևի և Թեյմուր Մամեդովի միջև քառորդ եզրափակչի արդյունքի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (AIBA) մերժել է Բելառուսի պատվիրակության բողոքը Լոնդոնի Օլիմպիադայում բելառուս Սերգեյ Կորնեևի և ադրբեջանցի Թեյմուր Մամեդովի միջև քառորդ եզրափակիչ մենամարտի արդյունքի հետ կապված: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը:

Այդ մարտում հաղթանակը «լրացուցիչ միավորներով» շնորհվել է Մամեդովին` չնայած մենամարտի ընթացքում Կորնեևի ակնհայտ առավելությանը:

Պետք է նշել է, որ 2011-ին BBC-ի Newsnight հաղորդումը բացահայտել էր Ադրբեջանի կողմից World Series Boxing (WSB) միջազգային կազմակերպությանը միլիոնավոր դոլարներ վճարելու ապացույցներ: WSB-ն պրոֆեսիոնալ լիգա է` ստեղծված AIBA-ի կողմից:

Newsnight հաղորդման լրագրողները, անցկացնելով սեփական հետաքննություն, հանգել են եզրակացության, որ Ադրբեջանի ներկայացուցիչները մի քանի մլն դոլար են վճարել WSB-ին 2012-ի Օլիմպիադայում ադրբեջանցի մարզիկների հաղթանակի համար:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---