Աֆղանստանի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

Աֆղանստանի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Աֆղանստանի պաշտպանության նախարար Աբդուրահիմ Վարդակը երեքշաբթի օրը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ խորհրդարանի պատգամավորները քվեարկության ընթացքում անվստահություն են հայտնել նրան ելնելով նրանից, թե ինչպես է Վարդակը լուծում անվտանգության ապահովման հարցերը, գրում է Ինտերֆաքսը:

Վարդակը հաղորդել է լրագրողներին, որ հրաժարականի որոշումը կապված է նաև նրա հետ, որ նախագահ Համիդ Քարզային գրեթե զրկել է նրան իրական իշխանությունից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---