ԱՄԵՐԻԿՅԱՆ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ ՂԱՐԱԲԱՂԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԻՆՉՊԵՍ ՎԻՃԵԼԻ ՏԱՐԱԾՔ

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղը պատմականորեն համարվում է Հայաստանի տարածք: Լեռնային Ղարաբաղը հետեւողականորեն փորձել է օրինավոր ճանապարհով միավորվել Հայաստանի հետ: Համարվելով Հայաստանի մշակութային եւ հոգեւոր կենտրոն, Ղարաբաղը կառավարվել է հայկական իշխանների կողմից նույնիսկ այն ժամանակ, երբ Հայաստանի մյուս մասը եղել է թուրքական եւ պարսկական տիրապետությունների ներքո», մեջբերումներ է անում ադրբեջանական «Ենի Զաման» թերթը 70-ականների եւ 80-ականների ԿՀՎ զեկույցներից` Ամերիկյան ազգային աշխարհագրական կենտրոնի կողմից վերջերս հրատարակված աշխարհի քարտեզի առնչությամբ, որտեղ Ղարաբաղը ներկայացված չէ Ադրբեջանի կազմում: Այդ քարտեզում, որն ըստ «Ազգ» թերթի` կշռում է 5 կիլոգրամ եւ արժի 160 դոլար, Լեռնային Ղարաբաղը նշված է որպես վիճելի տարածք, ինչպես Հորդանան գետի Արեւմտյան տարածքը, Հյուսիսային Կիպրոսը, Աբխազիան եւ Հարավային Օսիան: Քարտեզի նման հրատարակման փաստի առնչությամբ իր դժգոհությունն է հայտնել նաեւ ադրբեջանական «Զերկալո» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---