Բռնցքամարտիկ Միշա Ալոյանն Օլիմպիական խաղերում դուրս եկավ կիսաեզրափակիչ

Բռնցքամարտիկ Միշա Ալոյանն Օլիմպիական խաղերում դուրս եկավ կիսաեզրափակիչ

PanARMENIAN.Net - Բռնցքամարտիկ Միշա Ալոյանը (Ռուսաստան) մինչև 52 կգ քաշային կարգում իր հերթական հաղթանակն է տարել Լոնդոնի Օլիմպիական խաղերում և անցել կիսաեզրափակիչ:

Նա քառորդ եզրափակչում 23:13 հաշվով հաղթանակ է տարել Հավյեր Ցինտրոնի (Պուերտո Ռիկո) նկատմամբ: Պետք է նշել, որ երրորդ ռաունդում Ալոյանը մրցակցին նոկդաունի է մատնել:

Կիսաեզրափակչում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Ալոյանը կհանդիպի մոնղոլ մարզիկ Տուգսցոգտ Նյամբայարի հետ: Մենամարտը կկայանա օգոստոսի 10-ին:

Օգոստոսի 8-ին Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես կգա Դավիթ Հայրապետյանը (49 ք/կ): Նա քառորդ եզրափակչում կհանդիպի Ֆերհատ Պահլիվանին (Թուրքիա):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---