Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմը

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 10-ից Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում: Հայ ֆուտբոլիստները օգոստոսի 15-ին Ուելսի Ռեքսեմ քաղաքում 2013թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում կխաղան Ուելսի դեմ:

Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը՝ գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին՝ դարպասապահներ. Ալբերտ Օհանյան («Փյունիկ»), Գոռ Էլյազյան, («Իմպուլս»), պաշտպաններ. Հովհաննես Համբարձումյան («Բանանց»), Անդրանիկ Ոսկանյան ( «Միկա»), Գրիգոր Հովհաննիսյան ( «Փյունիկ»), Արամ Շահնազարյան, («Բանանց»), Գագիկ Դաղբաշյան («Բանանց»), Մասիս Ոսկանյան (ԿՍՎ «Ռոզելար», Բելգիա), Նարեկ Գյոզալյան («Բանանց»), Կարեն Մուրադյան («Շիրակ») Գագիկ Պողոսյան («Փյունիկ»):

Կիսապաշտպաններ. Արեգ Ազատյան («Միկա»), Աղվան Պապիկյան (ԼԿՍ Լոձ, Լեհաստան), Գևորգ Կարապետյան («Բանանց»), Էդգար Մալաքյան («Վիկտորիա Պլզեն», Չեխիա), Վալտեր Պողոսյան ( «Բանանց»), Վարդգես Սաթումյան («Միկա»), Նաիրի Մինասյան ( «Բանանց»), hարձակվողներ. Հովհաննես Հովհաննիսյան, («Փյունիկ»), Գևորգ Բադալյան ( «Բանիկ Օստրավա», Չեխիա), Վիուլեն Այվազյան, («Փյունիկ»)

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---