ԱԴՐԲԵՋԱՆՑԻ «ՌԱՍԿՈԼՆԻԿՈՎԻՆ» ՉԵՆ ՍԻՐՈՒՄ ՈՉ ՄԻԱՅՆ ՀՈՒՆԳԱՐ ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ, ԱՅԼԵՎ ՀՈՒՆԳԱՐԱՑԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին անցյալ տարի կացնով դաժանաբար սպանած ադրբեջանցի «Ռասկոլնիկով» Ռամիլ Սաֆարովին ոչ ոք չի սիրում: Նրան չեն սիրում հայերը: Նրա մոտ նորմալ հարաբերություններ չեն ձեւավորվել հունգարացի բանտապահների հետ: Այժմ պարզվում է, որ «կացնով մարդուն» այնքան էլ լավ չի պաշտպանում հունգարացի փաստաբանը: Թվում է, թե պատճառը պարզ է` պաշտպանել Սաֆարովին այնքան էլ հեշտ չէ, նույնիսկ եթե դաստիարակվել ես քրիստոնեական խղճահարության մշակույթով: Համենայն դեպս, մեծ եւ արտահայտիչ աչքերով երիտասարդն ունի մանյակ-մարդասպանի հակումներ: Սակայն Ադրբեջանում գտնում են, որ հարցը դրանում չէ, այլ, որ կոպիտ հունգարները չեն կարողացել բավարար աստիճանով համակվել «կացնահարողի» նուրբ եւ զգայուն հոգեկան կառուցվածքի բոլոր նյուանսներով: Անհրաժեշտ է նոր փաստաբան վարձել, գտնում են Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովի շահերի պաշտպանության (բանից պարզվում է նման բան էլ կարող է գոյություն ունենալ) համակարգող խորհրդի անդամները նորելուկ շահիդի հանդեպ 2005 թվականի փետրվարի 8-ին կայանալիք դատաքննության նախաշեմին տեղի ունեցած դռնփակ նիստում: Մենք կարող ենք միայն ափսոսանք հայտնել այն կապակցությամբ, որ այդ մարդիկ այդպես էլ չհասկացան գլխավորը` թեկուզեւ սեփական, սակայն մանյակ-մարդասպանի պաշտպանությունն ավելորդ անգամ հաստատում է, որ խոսք գնալ չի կարող Լեռնային Ղարաբաղի հայերի միավորման մասին մի երկրին, որտեղ հնարավոր է էթնիկ հողի վրա սպանության պաշտամունքը: Քարի դար վերադարձի ճանապարհին, հայերը` 1700 տարվա քրիստոնեության պատմություն ունեցող ժողովուրդը չի կարող նույն ճանապարհով քայլել մարդասպանի կողմնակիցների հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---