Ուրուգվայի իշխանությունները թմրաբիզնեսի հետ պայքարի նպատակով մտադիր են կանեփ աճեցնել և վաճառել թմրամոլներին

Ուրուգվայի իշխանությունները թմրաբիզնեսի հետ պայքարի նպատակով մտադիր են կանեփ աճեցնել և վաճառել թմրամոլներին

PanARMENIAN.Net - Ուրուգվայի կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրինագիծ, որը նախատեսում է կանեփի պետական պլանտացիաների ստեղծում, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:

Օրինագծի հեղինակների կարծիքով, թմրանյութերի անօրինական շրջանառության հետ կապված հանցագործությունների քանակը կտրուկ կնվազի, եթե պետությունն իր ձեռքը վերցնի թմրաբիզնեսը:

Ուրուգվայի գրանցված թմրամոլները, որտեղ թմրանյութերի օգտագործումն օրենքով արգելված չէ, կարող են միաժամանակ օրինական կերպով ձեռք բերել 30 գրամ մարիխուանա: Միաժամանակ արտասահմանցիներին թմրանյութերի վաճառքը կարգելվի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---