Ուգո Չավեսը մտադիր է ողջ Վենեսուեալան պատրաստել ԱՄՆ-ի հետ պատերազմի՞

Ուգո Չավեսը մտադիր է ողջ Վենեսուեալան պատրաստել ԱՄՆ-ի հետ պատերազմի՞

PanARMENIAN.Net - Վելեսուեալայի խորհրդարանի անկախ պատգամավոր Մարիա Մաչադոն El Universal հրատարակությանը պատմել է ԱՄՆ հետ պատերազմի դեպքում աշխարհազորայինների բանակի ստեղծման գաղտնի կառավարական պլանի մասին: Պատգամավորը ծանոթացել է այլ պլանի բովանդակության հետ և համարել, որ դրա առանձին տարրեր հակասում են սահմանադրությանը և դրանում թաքնված սպառնալիք կա երկրի բնակչության համար:

Մաչադոյի խոսքով, պլանն իրենից ներկայացնում է ռազմական դոկտրինա, որը նման է Մաո Ցզեդունի երկարատև ազգային պատերազմի մասին դոկտրինային: Նման պատերազմ վարելու մարտավարությունն այն է, որ հակառակորդին թույլ են տալիս մտնել երկիր և նրա դեմ մղում համընդհանուր պարտիզանական պայքար: Այդպիսով, պատգամավորը ենթադրում է, որ Վենեսուելայի ողջ բնակչությունն այս կամ այն կերպ ստիպված կլինի մասնակցել պատերազմին:

Աշխարհազորայինների ստորաբաժանումը մտնում է ԶՈՒ կազմի մեջ, բայց անմիջականորեն ենթարկվում է երկրի նախագահ Ուգո Չավեսին, որի հետ կապված Մաչադոն ենթադրում է, որ աշխարհազորայինների դերի ուժեղացումը կարող է սպառնալ ժողովրդավարությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---