Սիրիական ընդդիմությունը հայտարարում է Սիրիայի ՌՕՈՒ ՄԻԳ-23 կործանիչի ոչնչացման մասին

Սիրիական ընդդիմությունը հայտարարում է Սիրիայի ՌՕՈՒ ՄԻԳ-23 կործանիչի ոչնչացման մասին

PanARMENIAN.Net - Սիրիացի ապստամբները Դեյր էզ Զոր նահանգում ոչնչացրել են Սիրիայի ՌՕՈՒ-ի ՄԻԳ-23 կործանիչ: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»` մեջբերելով «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:

Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչները YouTube-ում հրապարակել են տեսագրություն, որում ֆիքսվել է օդում ինչ-որ ինքնաթիռի այրվելու պահ: Տեսահոլովակի նկարագրությունում հաստատվում է, որ դա հենց ՄԻԳ-23 է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---