Ռուսական իշխանությունները մտադիր են ուժեղացնել աշխատանքը ՌՈՒԵ-ի և իսլամական հոգևորականության հետ

Ռուսական իշխանությունները մտադիր են ուժեղացնել աշխատանքը ՌՈՒԵ-ի և իսլամական հոգևորականության հետ

PanARMENIAN.Net - Կառավարության աշխատակազմի ղեկավար, փոխվարչապետ Վլադիսլավ Սուրկովը կառավարությունում պատասխան կտա կրոնական կազմակերպությունների հետ փոխազդեցության համար: Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, օգոստոսի 10-ին համապատասխան հրաման է ստորագրվել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողմից:

Ըստ որոշ լուրերի, նման որոշումը պայմանավորված է ՌԵՈՒ-ի և իսլամական հոգևորականության շուրջ իրավիճակը կարգավորելու անհրաժեշտությամբ: Ռուսական ուղղափառ եկեղեցու վարկանիշը զգալիորեն խաթարվել է պատրիարք Կիրիլի ժամացույցի, Pussy Rot-ի դատավարության, Փրկչի տաճարում «ոչ կոմերցիոն գործունեության» շուրջ սկանդալների ֆոնին: Թաթարստանում մահմեդական մուֆտիների վրա մահափորձերը ցուցադրեցին Ռուսաստանում իսլամի արմատական ուղղությունների առկայությունը, որոնք չեն ցանկանում երկխոսության գնալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---