Սիրիացի ապստամբները տարածել են նախօրեին կործանված ՄիԳ-23 օդաչուի մասնակցությամբ տեսագրություն

Սիրիացի ապստամբները տարածել են նախօրեին կործանված ՄիԳ-23 օդաչուի մասնակցությամբ տեսագրություն

PanARMENIAN.Net - Սիրիացի ապստամբներն ունեն մի տեսագրություն, որտեղ հանդես է գալիս նախօրեին կործանված օդանավի օդաչուն:

Ըստ ապստամբներին նրանք նախօրեին կործանել էին կառավարական ՄիԳ-23 օդանավը: Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, օդաչուն, ով իրեն կոչում է Մուֆիդ Մոհամմեդ Սուլեյման, հայտարարել է, որ իր հետ լավ են վարվում, և կոչ է արել զինվորականներին անցնել ապստամբների կողմը:

Սիրիայի իշխանությունները պնդում են, որ ՄիԳ-23 կործանիչը ոչնչացել է տեխնիկական խնդիրների պատճառով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---