ՖՈՒՏԲՈԼԸ ՄԱՐՏԻ ԴԱՇՏ ՉԷ, ՍԱԿԱՅՆ ՉԱՐԺԻ ՊԱՐՏՎԵԼ ՆՈՒՅՆԻՍԿ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏՈՒՄ

PanARMENIAN.Net - Նախօրեին Երեւանի «Փյունիկը» պարտվել է Բաքվի «Նեվթչիին»` 2-0 հաշվով: «Խաղն ավարտվել է 2 - 0: Մեր այս հաղթանակից հետո գրավյալ տարածքներից հենց այսքան տոկոս հայերը կվերադարձնեն մեզ»,- այսպես է մեկնաբանել այդ նորությունը Դեյ.ազ ադրբեջանական ինտերնետ կայքը: Իհարկե կարելի է բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ ներկայացնել հայ ֆուտբոլիստների պարտության առնչությամբ` «Նեվթչին» ուներ պահեստային մեկ ավել օր, վրացի լեգիոներները եւ այլն: Իհարկե ֆուտբոլը մարտի դաշտ չէ եւ այդ պարտությունը ռազմականին հավասարեցնող մեկնաբանություններն ամենաքիչը զարմանալի են: Սակայն պարտության հիմնական պատճառը երեւի հոգեբանական էր. ադրբեջանցիների համար այդ խաղն ի սկզբանե «կյանքի եւ մահու» խնդիր էր, իսկ մեզ մոտ ոչ բոլորը գիտեին այդ խաղի մասին: Նրանք անպայման պետք է հաղթեին, եւ հաղթելով դարձան հերոսներ: Մեզ համար «Փյունիկ» եւ «Նեվթչի» հանդիպումը կարծես զվարճալի դեպք էր, խաղ, մեզ համար ամոթ էր եւ տհաճ պարտությունը, սակայն սկզբունքորեն կարեւոր չէր հաղթանակը: Մեր տղաները չէին դառնա երկրի հերոսներ, եթե հաղթեին բաքվեցիներին: Մենք ընդհանրապես շատ քիչ ենք ծանոթ հայատյացությանը հարեւան երկրում: Ովքեր են հայերը` Ադրբեջանի երիտասարդության համար: Մենք գտնում ենք, որ այդ ամենը «նրանց ասիական եւ հետամնցության եւ ֆանատիկության» նշանն է, կարծես իշխանական ալարկոտությամբ նայում ենք նրանց մանկական խաղերին: Սակայն մենք պետք է ուշադիր եւ զգույշ լինենք նման «խաղերից»: Այո, ֆուտբոլը, փառք Աստծո, ռազմի դաշտ չէ: Սակայն մենք չպետք է պարտվենք երբեք եւ ոչնչում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---