Եգիպտոսի նախագահ Մուրսին նշանակել է ՌՕՈւ, ՀՀՊ և ՌԾՆ նոր հրամանատարներին

Եգիպտոսի նախագահ Մուրսին նշանակել է ՌՕՈւ, ՀՀՊ և ՌԾՆ նոր հրամանատարներին

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին նշանակել է ՌՕՈւ, ՀՀՊ և ՌԾՆ նոր հրամանատարներին, հաղորդում է «Ռոսբալթը»` հղելով տեղական ԶԼՄ-ներին: ՌՕՈւ հրամանատար է նշանակվել Յունիրս Համեդ ալ-Մասրին, ՀՀՊ-ի` Աբդելմունեմ Իբրահիմ Բայումին, և ՌԾՆ-ի` Ուսամա Ահմեդ ալ-Գունդին:

Եգիպտական բանակի 3 հիմնական զորքերի հրամանատարների փոփոխությունը հետևել է Եգիպտոսի Զինված ուժերի բարձրագույ խորհրդի ղեկավար Հուսեյն Տանտավիի` պաշտպանության նախարարի պաշտոնից հեռանալուն և եգիպտական բանակի գլխավոր շտաբի հրամանատար Սամի Աննանի` աշխատանքից ազատվելուն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---