Աֆղանստանի հյուսիսում տեղի է ունեցել նոր պայթյուն, զոհվել է առնվազն 10 մարդ

Աֆղանստանի հյուսիսում տեղի է ունեցել նոր պայթյուն, զոհվել է առնվազն 10 մարդ

PanARMENIAN.Net - Աֆղանստանի հյուսիսում` Քունդուզ նահանգում, տեղի է ունեցել նոր պայթյուն, ինչի արդյունքում զոհվել է առնվազն 10 մարդ, հաղորդում է ոստիկանության ներկայացուցիչը:

Օրինապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով, պայթյունն իրականացրել է մահապարտը, ով մոտոցիկլետով մոտեցել է տեղական շուկային, հաղորդում է ВВС-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ` երեքշաբթի օրը, հարավ-արևմտյան Նիմրոզ նահանգում մահապարտների մի շարք պայթյունների արդյունքում զոհվել էր 36 մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---