Վաշինգտոնը չեղյալ է համարել Սիրիայի նախկին վարչապետ Հիջաբի նկատմամբ պատժամիջոցները

Վաշինգտոնը չեղյալ է համարել Սիրիայի նախկին վարչապետ Հիջաբի նկատմամբ պատժամիջոցները

PanARMENIAN.Net - ԱՄՆ իշախանությունները պատժամիջոցների ցուցակից հանել են Սիրիայի նախկին վարչապետ Ռիհադ Հիջաբին, ով նախորդ շաբաթ ընտանիքի հետ միասին փախել էր Հորդանան` անցնելով ընդդիմության շարքերը:

Այս մասին հաղորդում է ԱՄՆ Ֆինանսների նախարարության արտասհմանյան հաշիվների վերահսկողության վարչության պաշտոնական կայքը:

Այսօրվա դրությամբ ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում ներառված են մոտ 30 սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաներ; Նրանց արգելված է մուտքը ԱՄՆ տարածք, իսկ ամերիկյան բանկերում նրանց ակտիվները սառեցված են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---