ԱՄՆ Պետդեպարտամենտ. Միացյալ Նահանգները ավելի շատ են ցանկանում սիրիական ճգնաժամի հաղթահարում, քան Ռուսաստանը

ԱՄՆ Պետդեպարտամենտ. Միացյալ Նահանգները ավելի շատ են ցանկանում սիրիական ճգնաժամի հաղթահարում, քան Ռուսաստանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը կրկին մեղադրել է Ռուսաստանին, որ վերջինս խոչընդոտում է սիրիական կարգավորմանը, և հայտարարել է, որ Միացյալ Նահնգները, օգնելով սիրիական ընդդիմությանը, փորձում են մոտեցնել այն օրը, երբ Սիրիայում կդադարի բռնությունը և նախագահ Բաշար Ասադը կլքի իր պաշտոնը:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ կերպ Պետդեպարտամենտն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարություններին, որոնցում նա կոչ է արել բոլոր արտաքին խաղացողներին «ճնշում գործադրել բոլոր կողմերի վրա» և դադարել «սադրել, որպեսզի ընդդիմությունը շարունակի զինված պայքարը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---