Թուրքիայի կաթոլիկ հայ համայնքին է վերադարձվել Մարդին քաղաքի հայկական եկեղեցին

Թուրքիայի կաթոլիկ հայ համայնքին է վերադարձվել Մարդին քաղաքի հայկական եկեղեցին

PanARMENIAN.Net - Թուրքական մամուլի փոխանցմամբ, Թուրքիայի կաթոլիկ հայ համայնքին է վերադարձվել Մարդին քաղաքի հայկական եկեղեցին: Սբ. Գևորգը երկար տարիներ Թուրքիայի գյուղատնտեսության նախարարության կողմից օգտագործվել էր որպես պարարտանյութի պահեստ: 2004թ-ին հայկական եկեղեցու ճակատագրի մասին ահազանգել էր ականավոր գրահրատարակիչ եւ իրավապաշտպան Ռագիփ Զարաքոլուն: Նույն թվականին իշխանությունները որոշուել են վերանորոգել եկեղեցին, սակայն տարածքում աշխատանքի նշանակված թուրք պահակը հայերի թողած ոսկիները գտնելու հույսով փորել էր եկեղեցու հիմքերը` վնասլով շինությանը: Վերջերս Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են պահակին` եկեղեցին փոխանցելով տեղի հայ կաթոլիկներին: Իսկ հայ համայնքի անդամներին տեղեկացրել են, որ դեմ չեն լինի , եթե Թուրքիայի հայերն իրենց ուժերով նորոգեն եկեղեցին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---