Թուրքիայի նոր սահմանադրությունն ավելի բարենպաստ կլինի հայերի համար, կարծում է Վահրամ Տեր-Մաթևոսյանը20 օգոստոսի 2012 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նոր սահմանադրությունն ավելի բարենպաստ կլինի հայերի և երկրի այլ կրոնական փոքրամասնությունների համար, կարծում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանը: Նա նշել է, որ սահմանադրական հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպել են Թուրքիայի հայ համայնքի հետ և լսել նրա կարծիքները ու պահանջները: Միաժամանակ փորձագետը նշել է, որ դա վերաբերվել է ոչ միայն հայ համայնքին, և որ բոլոր ազգային և կրոնական փոքրամասնությունների հետ հանձնաժողովն անցկացրել է շատ թափանցիկ աշխատանք: «Հուսով ենք, որ նոր սահմանադրությունում առաջընթաց կլինի գոնե ազգային ինքնության հարցում»,- ասել է նա և հիշեցրել, որ թուրքական սահմանադրությունում չկա ազգային փոքրամասնությունը բնորոշումը, այլ միայն կրոնական փոքրամասնություն: Տեր-Մաթևոսյանը նաև շոշափել է Հայաստանի քաղաքացիների խնդիրը, ովքեր անօրինական բնակվում են Թուրքիայում և փաստացի ոչ մի իրավունք չունեն: «Ես կարծում եմ, որ եթե նոր սահմանադրությունը ձևավորվի և դրան համապատասխան լիբերալիզացվեն օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերը, ապա կբարելավվի հայ համայնքի և Հայաստանի քաղաքացիների դրությունը, նրանք կկարողանան ավելի ազատ այցելել Թուրքիա և ստանալ աշխատանքի իրավունք»,- ասել է նա: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով Նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ մեկական ծալովի դանակ «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել |