«ՎԵՐՋԵՐՍ ՀԱՃԱԽԱԿԻ ԵՆ ԴԱՐՁԵԼ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ», ԱՍՈՒՄ Է Գ. ՊԱՎԼՈՎՍԿԻՆ

PanARMENIAN.Net - Վրաստանի իշխանությունները պետք է լիակատար պարզություն մտցնեն Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների վերաբերյալ հարցում: Այդ մասին հայտարարել է Արդյունավետ քաղաքականության հիմնադրամի նախագահ, հայտնի ռուս քաղաքագետ Գլեբ Պավլովսկին: «Թերասումները այստեղ չափազանց տհաճ են, դրանք կարող են հանգեցնել կասկածամտության...Վերջերս թունավորումները ինչ-որ հաճախակի են դարձել որոշ հեղափոխական երկրներում»,-նկատել է Պավլովսկին: Նրա խոսքերով, Վրաստանում վճռական համարվող փոփոխություններից մեկ տարի անց, այնտեղ պահպանվում է ներքին անկայունության բարձր մակարդակը, որը անխուսափելիորեն տարածվում է ողջ կովկասյան տարածաշրջանի վրա:


 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---