Siemens-ը կարող է կրճատել հազարավոր աշխատատեղեր

Siemens-ը կարող է կրճատել հազարավոր աշխատատեղեր

PanARMENIAN.Net - Ընթացիկ ֆինանսական տարվա սկիզբը բարդ էր գերմանական Siemens AG կոնցեռնի համար, և հարցը նրանում է, թե այս տարի արդյոք կհասնեն շահույթի նպատակային ցուցանիշներին:Ինչպես գրում է գերմանական մամուլը, այս ֆոնին գերմանական ընկերության ղեկավարությունը որոշել է գնալ ծայրահեղ միջոցների` անձնակազմի կրճատմանը:

Հրատարակության տվյալներով, խոսքը գնում է հազարավոր աշխատատեղերի մասին, հաղորդում է Ռոյթերսը:

Ենթադրվում է, որ արդեն 2012-ի հոկտեմբեր-նոյեմբերին ղեկավարության կողմից կընդունվեն կոնկրետ որոշումներ:

Պարբերականը նշում է, որ անձնակազմի կրճատման մասին բանակցությունները դեռ գտնվում են նախնական փուլում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---