Բոտվիննիկի հուշամրցաշարում Հայաստանը կներկայացնեն երեք շախմատիստներ![]() 21 օգոստոսի 2012 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը և Ավետիք Գրիգորյանը օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 2-ը կմասնակցեն Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք Բոտվիննիկի հուշամրցաշարին: Իսկ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Լոս Անջելեսի օփենում 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և նվաճել երրորդ մրցանակը: Հակոբյանը միայն կես միավորով է հետ մնացել հաղթողից` գրոսմայստեր Թիմուր Գարեևից (ԱՄՆ): Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի Մարինգա քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և բաժանել 2-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Մխիթարյանին շնորհվել է երրորդ մրցանակը, տեղեկացնում է armchess.am: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |