21 օգոստոսի 2012 - 15:27 AMT
Շվեդիան Ասանժին կհանձնի ԱՄՆ-ին միայն այն դեպքում, եթե այնտեղ նրան չսպառնա մահապատիժ

Շվեդիայի կառավարությունը երբեք չի հանձնի Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին, եթե նրան սպառնա մահապատիժ: Այդ մասին հայտարարել է Շվեդիայի արդարադատության նախարարության ներկայացուցիչ Սեսիլիա Ռիդսելիուսը:

«Մենք երբեք չենք հանձնի նրան, ում սպառնում է մահապատիժ: Ուստի Ասանժին ԱՄՆ-ին հանձնելու մասին հարցն ուղեկցվում է մի շարք պայմաններով, դրանցից մեկը, մասնավորապես, «ամերիկյան վարչակազմի կողմից երաշխիքներ ներկայացնելն է, որ Ասանժին հետագայում մահապատիժ չի սպառնա»,- ասել է նա:

Նրա խոսքով, մինչև հիմա Վաշինգտոնն ընդհանրապես ոչ մի ջանք չի գործադրել Շվեդիայի կողմից Wikileaksի հիմնադիր Ջուլիան Ասանժին հանձնելու համար: