Դատարանը դադար է հայտարարել Տիմոշենկոյի գործով. Պաշտպանությունը սա համարում է դատարանի կողմից մանիպուլյացիոն քայլ

Դատարանը դադար է հայտարարել Տիմոշենկոյի գործով. Պաշտպանությունը սա համարում է դատարանի կողմից մանիպուլյացիոն քայլ

PanARMENIAN.Net - Քաղաքացիական և քրեական գործերով Ուկրաինայի բարձրագույն մասնագիտացած դատարանի նիստում դադար է հայտարավել: Դատավորները խորհրդակցում են Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դատավճռի վճռաբեկ բողոքարկման վերաբերյալ:

Գործընթացի մասնակիցներին չեն հաղորդել, թե երբ կարող է որոշում կայացվել, սակայն վստահեցրել են, որ «վերջնագիրը հայտարարելու ժամկետների մասին նրանք նախօրոք կտեղեկացվեն»:

Տիմոշենկոյի դատապաշտպանը հայտարարել է, որ «դատարանում աննախադեպ դեպք է տեղի ունեցել. նախագահողը չի հայտնել որոշման հրապարակման ժամկետները»: Ըստ նրա, դատարանն այդ կերպ մանիպուլյացիայի է գնում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---