Պարբերական. ԱՄՆ նախագահը 3 անգամ չեղյալ է համարել «Ալ-Քաիդայի» ղեկավար բեն Լադենի ոչնչացման օպերացիան

Պարբերական. ԱՄՆ նախագահը 3 անգամ չեղյալ է համարել «Ալ-Քաիդայի» ղեկավար բեն Լադենի ոչնչացման օպերացիան

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առնվազն 3 անգամ չեղյալ է հայտարարել Ուսամա բեն Լադենի ոչնչացման օպերացիան` նախքան «Ալ-Քաիդայի» ղեկավարի տան գրավման օպերացիայի իրականացմանը իր համաձայնություն տալը: Ինչպես հաղորդում է MIGNews-ը, այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է բրիտանական The Daily Mail պարբերականը:

The Daily Mail-ի հոդվածը հիմնված է գրքի վրա, որը գրվել է լրագրող Ռիչ Մինիտերի կողմից, ով հղում է ԱՄՆ բանակի հրամանատարական միացյալ շտաբի աղբյուրին: Ըստ հեղինակի, օպերացիան չեղյալ է հայտարարվել 2011-ի հունվարին, փետրվարին, ապա նաև մարտին:

Նախագահի քննադատները ասում են, որ նա ավելի հետաքրքրված էր, որպեսզի աշխարհի թիվ 1 ահաբեկչի ոչնչացումը բարձրացներ իր վարկանիշը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---