Հնդկական խորհրդարանում 2-րդ օրն է կրքերը չեն դադարում. վարչապետին մեղադրում են կաշառակերության մեջ

Հնդկական խորհրդարանում 2-րդ օրն է կրքերը չեն դադարում. վարչապետին մեղադրում են կաշառակերության մեջ

PanARMENIAN.Net - Հնդկաստանի խորհրդարանում սկանդալի պատճառով 2-րդ օրն է լսումները խափանվում են, հաղորդում է ВВС-ն:

Պատճառն ընդդիմադիր ուժերի պահանջն է, որպեսզի երկրի վարչապետ Մանմոհան Սինգհան հրաժարական տա: Ընդդիմադիրները նրան մեղադրում են կաշառակերության մեջ:

Ըստ աուդիտորական զեկույցի, 2004-2009թթ հնդկական ածխահանքերը ցածր գներով վաճառվել են մասնավոր ընկերություններին` առանց աճուրդի անցկացման, ինչի արդյունքում երկիրը բազմամիլիարդանոց կորուստներ է կրել:

Կառավարությունն իր հերթին բոլոր մեղադրանքները հերքում է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---