Կահիրեում ԳՖՀ դեսպանատան վրա ռումբեր են նետվել. պատճառը Մուհհամեդ մարգարեի ծաղրանկարները թույլ տալն է

Կահիրեում ԳՖՀ դեսպանատան վրա ռումբեր են նետվել. պատճառը Մուհհամեդ մարգարեի ծաղրանկարները թույլ տալն է

PanARMENIAN.Net - Եգիպտոսի օրենքի պահապանները չորեքշաբթի օրը ձերբակալել են մի տղամարդու, ով Կահիրեում Գերմանիայի դեսպանատան տարածք է նետել 4 ինքնաշեն պայթուցիկ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

ԳՖՀ դեսպանատան ներկայացուցիչը հաղորդել է, որ եգիպտացին նման քայլի է գնացել` տեղական թերթերից մեկում կարդալով մի հոդված այն մասին, որ Գերմանիայում ակտիվիստները մզկիթի դեմ ցույց են անցկացրել` օգտագործելով Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները:

Ըստ դեսպանատան աշխատակցուհու, եգիպտացին ձեռքում պահել է խաղալիք ատրճանակ. նա իր հետ տարել էր նաև իրեն վիրավորած նորությունը պարունակող պարբերականը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---