Նախընտրական Վանաձոր. Անհայտ անձինք պատռել են Կարեն Թումանյանի նախընտրական պաստառները

Նախընտրական Վանաձոր. Անհայտ անձինք պատռել են Կարեն Թումանյանի նախընտրական պաստառները

PanARMENIAN.Net - Նախօրեին, գիշերը Վանաձորի Տիգրան Մեծ - Մյասնիկյան խաչմերուկում պատռվել, ոչնչացվել են Վանաձոր քաղաքի ղեկավարի թեկնածու Կարեն Թումանյանի նախընտրական պաստառները: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են թեկնածուի նախընտրական շտաբից: Շտաբից տեղեկացնում են նաև, որ օգոստոսի 26-ին, ժամը 15.00-ին Դեմիրճյան թիվ 21 շենքի բակում անսթափ վիճակում գտնվող մի անձնավորություն սպիտակ գույնի 30-390 պետհամարանիշի Նիվա ավտոմեքենայով ահաբեկել է նախընտրական հանդիպման մասնակիցներին, վիրավորել հանդիպումը նկարահանող օպերատորին:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---