ԲԱՔՎԻՑ ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՏԱՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՈՎ 30 ՏՈԿՈՍՈՎ ԷԺԱՆ ԿԼԻՆԵՐ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱԽԱԳԾԻՑ

PanARMENIAN.Net - «Կարս-Թբիլիսի-Բաքու եկաթուղային նախագիծը քաղաքական, ոչ թե տնտեսական նախագիծ է, քանի որ Կարս-Թբիլիսի-Բաքու տարածությունը Կարս-Երեւան-Բաքվի համեմատ գրեթե նույնն է»,-հայտարարել է Երեւանում Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման խորհրդի թուրք համանախագահ Քաան Սոյակը: Նրա խոսքերով, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթատարը նույնպես ոչ թե տնտեսական, այլ քաղաքական նախագիծ է, քանի որ նրա անցկացումը Բաքու-Երեւան-Ջեյհան գծով կարող էր 20-30 տոկոսով էժան նստել: «Սակայն յուրաքանչյուր պետություն իր նպատակներն է հետապնդում: Եվ, այդ նպատակներից ելնելով էլ կառուցվել է ԲԹՋ-ն»,-նշել է նա: Սոյակը համոզվածություն է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերություններում այսօրվա իրավիճակի շարունակման դեպքում, Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղային նախագիծը հավանության կարժանանա եւ կիրականացվի: Թուրք գործարարը հայտարարել է նաեւ, որ երկու կողմերն էլ, քանի դեռ ժամանակ կա, պետք է փորձեն որոշ ուղղումներ մտցնել երկկողմ հարաբերությունների մեջ: Ընդ որում Սոյակը չի համաձայնվել այն կարծիքի հետ, թե այդ երկաթուղու անցկացումը կարելի է դիտարկել որպես թուրքական կողմի ճնշում Հայաստանի հանդեպ, քանի որ, նրա խոսքերով, տարբեր երկրների եւ կազմակերպությունների ճնշման տակ են երկու երկրները` ինչպես Հայաստանը, այնպես էլ` Թուրքիան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---