ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱԶՄԵԼ Է ՇՈՒՐՋ 120 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

PanARMENIAN.Net - Ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ 2004 թվականին կազմել է շուրջ 120 մլրդ դոլար, այսօր Երեւանում հայտարարել է Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման խորհրդի թուրք համանախագահ Քաան Սոյակը: Ընդ որում, նրա խոսքերով, մինչ Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման խորհրդի ստեղծումը 1997 թվականին ապրանքաշրջանառությունը հասնում էր հազիվ 60 մլն դոլարի: Ըստ թուրք գործարարի, սահմանի բացման դեպքում ապրանքաշրջանառության ծավալը կարող է ավելանալ նվազագույնը երեք անգամ: Քաան Սոյակը հայտարարել է, որ ինքը սահմանի ապաշրջափակման կողմնակից է, Թուրքիա է հրավիրել Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) ներկայացուցիչներին ակտուալ հարցերի շուրջ երկխոսություն հաստատելու նպատակով: «ՀՅԴ-ն լուրջ եւ փորձառու կուսակցություն է, եւ նրանց համաձայնության դեպքում, ես պատրաստ եմ բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի այդ երկխոսությունը կայանա»,-նշել է նա: Անդրադառնալով 1915 թվականի Հայոց ցեղասպանության թեմային` Սոյակը նշել է, որ Թուրքիայում այդ թեմայի շուրջ սկսել են խոսել միայն վերջին 2-3 տարվա ընթացքում: «Մեր կազմակերպությունը անում է ամեն հնարավորը, որպեսզի այդ թեման ավելի լայն քննարկվի եւ թուրք ժողովուրդը իմանա պատմական անցյալը»,-հայտարարել է նա: Հատկանշական է, որ թուրք գործորորը կոնֆերանսի ընթացքում 20 դարի սկզբի իրադարձությունների մասին խոսելիս, օգտագործել է «ցեղասպանություն» տերմինը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---