Չինաստանում գազի պայթյունի արդյունքում հանքահորում զոհվել է ավելի քան 40 մարդ

Չինաստանում գազի պայթյունի արդյունքում հանքահորում զոհվել է ավելի քան 40 մարդ

PanARMENIAN.Net - Սիչուան նահանգում հանքահորում գազի պայթյունի արդյունքում զոհվել է 41 մարդ: Նման տվյալներ են հաղորդում Չինաստանի իշխանությունները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ավելի վաղ հաղորդվում էր 37 զոհերի մասին:

Անհայտ կորած ևս 5 հանքափորների որոնումները շարունակվում են: Հանքավայրում պայթյունի պահին, ընդհանուր առմամբ, եղել է 150 մարդ: Ծանրության տարբեր մակարդակի վերքերով հիվանդանող է տեղափոխվել մոտ 100 մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---