Զարուհի Փոստանջյանը արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում պայքարել իրենց ընտրական իրավունքի համար

Զարուհի Փոստանջյանը արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում պայքարել իրենց ընտրական իրավունքի համար

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կոչ է արել ՀՀ բոլոր քաղաքացիներին պայքարել իրենց ըտրական իրավունքի համար և մասնակցել 2013թ կայանալիք նախագահական ընտրություններին: «Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններում բնակվող (գտնվող) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ հավասար ունեն և պետք է ունենան ընտրելու և ընտրվելու օրենքով ամրագրված հնարավորություն, որի իրականացման մեխանիզմները պետք է սահմանված լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, իսկ դրանց գործնական իրականացումը պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետության պետական մարմինների գործունեությամբ: Հայաստանի Հանրապետության համապետական ընտրություններում արտերկրում բնակվող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները զրկվել են իրենց փաստացի բնակության վայրում ընտրական իրավունքն իրացնելու` քվեարկելու հնարավորությունից: Սա քաղաքացու սահմանադրական հիմնարար իրավունքի կոպիտ խախտում է:

Մեր պետությունը պարտավոր է հավասար հնարավորություններ ստեղծել ընտրական իրավունք ունեցող բոլոր քաղաքացիների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված բոլոր իրավունքներից հավասարապես օգտվելու համար: Այս պայմանն երաշխավորելու համար անհրաժեշտ քայլերից մեկը կարող է լինել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող կամ գտնվող շարքային քաղաքացու դիմումը Հայաստանի Հանարապետության Սահամանադրական դատարան: Հիմք ընդունելով վերոգրյալը, կոչ ենք անում արտերկրում ապրող մեր հայրենակիցներին համապատասխան դատական գործընթաց սկսել իրենց ընտրական իրավունքը վերականգնելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նրանք, ովքեր կցանկանան վերականգնել իրենց իրավունքը և դիմել դատարան, կարող են դիմել պատգամավորին ՝ լրացուցիչ ինֆորմացիայի և անհրաժեշտ փաստաթղթերի համար: postanjya@mail.ru, 010513440

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---