Լահդար Բրահիմին պաշտոնապես դարձել է ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդը Սիրիայի գծով

Լահդար Բրահիմին պաշտոնապես դարձել է ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդը Սիրիայի գծով

PanARMENIAN.Net - Ալժիրի ԱԳ նախկին նախարար Լահդար Բրահիմին շաբաթ օրը պաշտոնապես ստանձնում է ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդի պաշտոնը Սիրիայի գծով: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:

Այդպիսով, Բրահիմին կփոխարինի Աննանին, որը օգոստոսի 2-ին հրաժարական էր տվել, այն պատճառաբանությամբ, որ կարգավորման իր մշակած պլանը չի իրագործվում:

Սիրիայում կառավարական ուժերի և զինյալ ապստամբների զինված հակամարտությունը շարունակվում է արդեն 17 ամիս:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---