Սեպտեմբերի 3-ին Ստամբուլում կկայանա շախմատի պատանեկան Օլիմպիադայի 7-րդ տուրը

Սեպտեմբերի 3-ին Ստամբուլում կկայանա շախմատի պատանեկան Օլիմպիադայի 7-րդ տուրը

PanARMENIAN.Net - Ստամբուլում շարունակվում է մինչև 16 տարեկանների շախմատի Օլիմպիադան: Հայաստանի պատանեկան հավաքականը 6 տուրերում տարել է 2 հաղթանակ, երեք անգամ ոչ ոքի խաղացել և մեկ անգամ պարտություն կրել:

Օլիմպիադայի 7-րդ տուրում հայկական թիմի մրցակիցը կլինի ՀԱՀ առաջին թիմը: Առաջին խաղատախտակի վրա Տիգրան Հարությունյանը կխաղա Մեթ Պոնի հետ, Մանուել Պետրոսյանը` Ռոլանդ Բեզուդենհուտի, Նորայր Թորոսյանը` Ռոբերտո դե Աբրեուի, իսկ Վլադիմիր Կանջարյանը` Սիմեոն Դարլինգի հետ:

Հայկական թիմը 13 միավորով զբաղեցնում է 15-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ռուսաստանի հավաքականը, որն ունի 18.5 միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---