ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԽՆԴՐԵԼ Է ՋՈՐՋ ԲՈՒՇԻՆ ԱՆՁԱՄԲ ԱՋԱԿՑԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության (ԱԺՃԿ) առաջնորդ Ալի Քերիմլին դիմել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին` խնդրելով աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Դիմումում, մասնավորապես ասվում է, որ ԱՄՆ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պետք է ակտիվացնի իր դերը հակամարտության արդարացի լուծման գործում: «Ներկայիս իրավիճակի պահպանումը` «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն», զգալիորեն արգելակում է Ադրբեջանի եւ ողջ տարածաշրջանի թե' տնտեսական, թե' ժողովրդավարական զարգացումը: Այդ կապակցությամբ մենք շահագրգռված ենք նրանում, որ ԱՄՆ եւ նախագահ Ջորջ Բուշն անձամբ ակտիվ մասնակցություն ցուցաբերեն հակամարտության արդարացի կարգավորման գործում: Մի քանի օրից կկայանա ԱՄՆ ղեկավարի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Եվ մենք հետաքրքրված ենք, որ ԱՄՆ այդ հանդիպման ժամանակ իր աջակցությունն արտահայտի Ադրբեջանին, որը դարձել է Հայաստանի կողմից օկուպացիայի զոհ», -ասում է դիմումում ԱԺՃԿ առաջնորդը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---