ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ողջունում է Իրան-Հայաստան գազամուղի շինարարության մասին հայ-իրանական համաձայնագիրը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերով` Ռուսաստանը շահագրգռված է տարածաշրջանում էներգետիկ, տրանսպորտային եւ այլ ենթակառուցվածքների զարգացմամբ, որպեսզի տարածաշրջանը բոլոր երկրների հետաքրքրությունների շրջանակներում օգտագործի իր ներուժը: «Ռուսաստանն առաջարկություն է ստացել, գազամուղի շինարարությունում նրա համապատասխան կառույցների ընդգրկման մասին: Այդ առաջարկությունները քննարկվում են եւ համոզված եմ, որ առաջիկայում մենք կպատասխանենք դրանց»,- ասել է Ս.Լավրովը:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---