Սեպտեմբերի 7-9-ը Հայաստանի սամբոյի հավաքականը մասնակցելու է «ՌԴ նախագահի գավաթին»

Սեպտեմբերի 7-9-ը Հայաստանի սամբոյի հավաքականը մասնակցելու է «ՌԴ նախագահի գավաթին»

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-9-ը Մոսկվայի «Բարեկամություն» մարզահամալիրում կանցկացվի սամբոյի «ՌԴ նախագահի գավաթ» 6-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցելու են 8 ուժեղագույն հավաքականներ` Ռուսաստանի, Բելոռուսի, Ուկրաինայի, Ղազախստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Հարավային Կորեայի և Հայաստանի:

Ինչպես PanARMENIAN.Net ին տեղեկացրել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, քանի որ առաջիկայում կայանալու են սամբոյի պատանիների, երիտասարդների, և մեծահասակների աշխարհի առաջնությունները, Մոսկվա չեն մեկնի աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ ու մրցանակակիրներ Աշոտ Դանիելյանը, Վաչիկ Վարդանյանը, Վահան Վարդանյանը և Գրիգոր Մխիթարյանը: Հայաստանի ընտրանին կմասնակցի երկրորդ կազմով, որում ընդգրկված են Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Աղասի Նազունց (57 կգ), Վահրամ Գրիգորյան (62 կգ), Ալբերտ Կարգանյան (68 կգ), Անդրանիկ Նաղդալյան (74 կգ), Մհեր Կարապետյան (82 կգ),Արամ Հարությունյան (90 կգ), Հակոբ Առաքելյան (100 կգ) և Տիգրան Անտոնյանը (+ 100 կգ):

Հայաստանի պատվիրակության կազմում են նաև մրցավար Էդուարդ Ասլանյանն ու մարզիչ Վովիկ Խոջայանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---