Քրիշթիան Մորալես. Intel-ը հետաքրքրված է հայկական շուկայով

Քրիշթիան Մորալես. Intel-ը հետաքրքրված է հայկական շուկայով

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Intel ընկերության տարածաշրջանային տնօրեն Քրիշթիան Մորալեսին: «Intel-ի համար Հայաստանում կան բուռն գործունեություն ծավալելու լավ նախապայմաններ և մենք պատրաստ ենք երկկողմ համագործակցությանը»,- վարչապետի խոսքը մեջբերում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Քրիշթիան Մորալեսը բարձր է գնահատել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման տեմպերը և նշել, որ Intel-ը շահագրգռված է մեր երկրում իր գործունեությունն ընդլայնել:

Զրուցակիցներն անդրադարձել են Intel-ի կողմից Հայաստանում հետազոտական կենտրոն հիմնելու աշխատանքների ընթացքին: Այդ նպատակով արդեն իսկ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ նախաձեռնության ընդհանուր հայեցակարգային մոտեցումների մշակման, անհրաժեշտ ներդրումների ծավալի կանխորոշման, կողմերից յուրաքանչյուրի մասնակցության ձևաչափի հստակեցման նպատակով:

Նշվել է, որ կենտրոնն իրենից ներկայացնելու է հետազոտական լաբորատորիա, որն աշխատելու է Intel-ի առաջնային R&D տեխնոլոգիաների հենքով:

Կողմերը քննարկել են նաև նոյեմբերին 14-15-ին ԱՄՆ Սիլիկոնյան հովտում կայանալիք Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 5-րդ ամենամյա «ArmTech Congress-12» շրջանակում համագործակցության հուշագրի մշակման և ստորագրման նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---