Մալթայի հավաքականի գլխավոր մարզիչ. Մեր թիմին Հայաստանի հետ բարդ խաղ է սպասում

Մալթայի հավաքականի գլխավոր մարզիչ. Մեր թիմին Հայաստանի հետ բարդ խաղ է սպասում

PanARMENIAN.Net - Մալթայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Պիետրո Գեդինը Հայաստանի հետ խաղից առաջ հայտարարել է, որ նրա թիմին բարդ խաղ է սպասում:

«ԵԱ ընտրական փուլում հայկական թիմը հավաքել էր 17 միավոր: Նրանք խաղում են արագ ֆուտբոլ, ինչպես դա եղավ Բելառուսի հետ վերջին խաղում: Այնուամենայնիվ, մենք սեփական հարկի տակ ենք խաղում, և դա ոչ մեծ առավելություն է տալիս»,- մարզչի խոսքերը հաղորդում է Մալթային ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը:

Նրա խոսքով, Հայաստանի հետ խաղում նրանք կխաղան 1-4-3-2-1 սխեմայով: Նա հավելել է, որ իր խաղացողները լավ կգործեն ինպես գրոհներում, այնպես էլ պաշտպանությունում:

«Մեր ֆուտբոլիստները պետք է ավելի վստահ լինեն իրենց ուժերին և ավելի բարձր ինքնագնահատական ունենան»,- ասել է Գեդինը:

2014-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում Մալթայի և Հայաստանի միջև հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---