Կասպից ծովում 2 երկրաշարժ է տեղի ունեցել

Կասպից ծովում 2 երկրաշարժ է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Կասպից ծովի ադրբեջանական հատվածում կիրակի օրը երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Ադրբեջանի ԳԱԱ Սեյսմոլոգիայի ծառայության հանրապետական կենտրոնը:

Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին, ժամը 08:17-ին Գոբուստանից 23 կմ հարավ-արևմուտքում: Դրա ուժգնությունը 3.10 մագնիտուդ է:

Երկրորդ երկրաշարժը գրանցվել է 10:32-ի ժամանակահատվածում`Գոբուստանից 20 կմ հարավ-արևմուտքում, հաղորդում է Trend-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---