Եգիպտոսում կբացվի ՀԱՄԱՍ շարժման մշտական ներկայացուցչությունը

Եգիպտոսում կբացվի ՀԱՄԱՍ շարժման մշտական ներկայացուցչությունը

PanARMENIAN.Net - Եգիպտոսի կառավարությունը թույլ է տվել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը մշտական ներկայացուցչություն բացել Կահիրեում, հաղորդում է Lenta.ru-ն` հղելով «Եդիոտ Ախրոնոտին»:

Ըստ որոշ տվյալների, պաղեստինյան ծայրահեղականների և եգիպտական իշխանությունների հարաբերությունների բարելավումից հետո, նրանց հետախուզության և անվտանգության ծառայությունների միջև ակտիվ համագործակցություն է սկսվել:

Սպասվում է նաև, որ շուտով Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմաիլ Հանիան կայցելի եգիպտական մայրաքաղաք, որտեղ կբանակցի տեղական բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---