Հալեպում անսովոր լռություն է

Հալեպում անսովոր լռություն է

PanARMENIAN.Net - Հալեպում, որտեղ հակաահաբեկչական օպերացիա է իրականացվում, անսովոր լռություն է: Ինչպես հաղորդում է «Ալ-Վաթան» լրատվական ծառայությունը, նախօրեին այնտեղ են վերադարձել փախստականները, ովքեր հեռացել էին հյուսիս-արևմտյան շրջաններից, որոնք մաքրվել են «ահաբեկիչների և վարձակնների խմբերից»: Քաղաքի ջրամատակարարումը լիովի վարականգնվել է: Այն դադարեցվել էր սեպտեմբերի 9-ին, երբ ռազմական գործողությունների ընթացքում վնասվել էր ջրատարերից մեկը:

Սեպտեմբերի 11-ին լուրջ բախում է տեղի ունեցել Դումա քաղաք-արբանյակի արվարձանում` Դամասկոսից 12կմ հեռավորության վրա: Բախումների ընթացքում ոչնչացվել է ավելի քան 100 ապստամբ, հաղորդում է ՍԱՆԱ գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---