Ֆիլիպպ Լեֆորը Սաֆարովի ազատման մասին. ԵՄ-ն քննադատում է քայլերը, որոնք խաթարում են հակամարտող կողմերի միջև վստահությունը

Ֆիլիպպ Լեֆորը Սաֆարովի ազատման մասին. ԵՄ-ն քննադատում է քայլերը, որոնք խաթարում են հակամարտող կողմերի միջև վստահությունը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Ինչպես հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը, Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և համագործակցության զարգացմանը, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա վիճակին և ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման հետևանքով առաջացած իրավիճակին, այդ կապակցությամբ միջազգային հանրության արձագանքներին:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բազմաթիվ երկրների, միջազգային տարբեր կազմակերպությունների, այդ թվում` եվրոպական մի շարք կառույցների կողմից Ադրբեջանի իշխանությունների` մարդասպան Սաֆարովին ազատ արձակման և հերոսացման ուղղությամբ քայլերը միանշանակ և խստորեն դատապարտող հայտարարությունների համար:

Նախագահը, միաժամանակ, անընդունելի և անհասկանալի է համարել որոշ իբր «հավասարակշիռ», իսկ էության մեջ՝ զարհուրելի այդ արարքին բոլորովին անհամարժեք արձագանքները: Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդասպանի հերոսացումը, Նախագահ Սերժ Սարգսյանի համոզմամբ, արժանի է անվերապահ դատապարտման հատկապես ԵՄ մեր գործընկերների կողմից:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո մեկնելու է Բաքու և ադրբեջանական իշխանությունների վերոհիշյալ քայլի կապակցությամբ ակնկալում է պարզաբանումներ ստանալ նրանցից:

Ֆիլիպ Լեֆորն ընդգծել է, որ ԵՄ-ն դատապարտում է ԼՂ հակամարտության կողմերի միջև փոխվստահությունը վնասող նման քայլը և հակամարտության կարգավորման գործընթացում սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը ՀՀ նախագահի հետ հանդիպմանը խոսել է նաև Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության զարգացման ու Հայաստանի եվրաինտեգրման ջանքերին աջակցության պատրաստակամության մասին: Նա նշել է, որ աջակցության նպատակով արդեն իսկ աշխատանքներ են սկսել միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ Հայաստանի համար դոնորների կոնֆերանս կազմակերպելու ուղղությամբ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---