ԱՄՆ-ն Լիբիայում ռազմական ուժ չի կիրառի` այդ երկրում իր դեսպանի սպանությունից հետո

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն Լիբիայում ռազմական ուժ չի կիրառի` այդ երկրում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակումից և դեսպանի սպանությունից հետո: Նման կարծիք է հայտնել Իտալիայի ԱԳ նախարար Ջուլիո Տերցին` իտալական հեռուստատեսությանը տված հարցազրույցում: «Տվյալ պահին ռազմական գործողությունների որևէ հեռանկար չեմ տեսնում, բացառությամբ` դիվանագիտական ներկայացուցչության պաշտպանության միջոցների»,-ասել է Տերցին:

Լիբիայի Բենգազի քաղաքում գտնվող ԱՄՆ հյուպատոսության մոտ տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել էին այդ երկրում ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսը և ևս երեք դիվանագետներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---