ՎԼԱԴԻՄԻՐ ՌՈՒՇԱՅԼՈ. ԱՊՀ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ ՕԳՈՍՏՈՍԻՆ` ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

PanARMENIAN.Net - Ներկայումս ԱՊՀ օրենսդրական դաշտի ինվենտարիզացիա է անցկացվում, փորձագիտական մակարդակի վրա քննարկվում են լրացուցիչ մշակման կարիք ունեցող կետերը: Այս մասին իր եռօրյա աշխատանքային այցի ավարտին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Համագործակցության գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն: «Մենք ուսումնասիրում ենք եվրոպական եւ այլ միջազգային կազմակերպությունների փորձը, սակայն որեւէ սխեմաների մեխանիկական տեղափոխումը ճիշտ չի լինի եւ մեզ, հավանաբար, անհրաժեշտ է փոխառել ուրիշ կազմակերպություններից որոշ սեգմենտներ»,- նշել է Վ.Ռուշայլոն` ավելացնելով, որ ԱՊՀ բարեփոխման ուղիների հարցում վերջնական որոշումը կընդունվի օգոստոսին` Կազանում կայանալիք Համագործակցության պետությունների ղեկավարների վեհաժողովում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---