Վրաստանի ԱԳՆ ղեկավարը կրկին մտահոգված է «Կովկաս 2012» ռուսական զորավարժություններով

Վրաստանի ԱԳՆ ղեկավարը կրկին մտահոգված է «Կովկաս 2012» ռուսական զորավարժություններով

PanARMENIAN.Net - Վրաստանը մտահոգված է Ռուսաստանի հարավում կայանալիք «Կովկաս 2012» զորավարժություններով: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին Թբիլիսիում մամլո ասուլիսում հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն: «Ցավոք սրտի, «Կովկաս 2012» զորավարժությունները սպառնալիք են ստեղծում ոչ միայն Վրաստանի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար անվտանգության և կայունության տեսանկյունից»,- ասել է Վաշաձեն:

Վաշաձեի խոսքով, «վրացական դիվանագիտությունը հասել է նրան, որ համաշխարհային հանրությունը Ռուսաստանին ավելի շատ սուր հարցեր է տալիս այդ զորավարժությունների մասին»:

«Կովկաս 2012» ռազմավարական հրամանատարական-շտաբային զորավարժությունները սկսվում են երկուշաբթի օրը Հարավային ռազմական շրջանի տարածքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---